Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին 100 Т-90С տանկերի խմբաքանակի առաքումը. տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Ինչպես հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Կոնստանտին Բիրյուլինը, հնարավոր է Ադրբեջանին երկրորդ նման խմբաքանակի առաքումը, սակայն նման համաձայնագիր դեռ չի ստորագրվել:
Т-90С-ը սովորական պայմաններում կարող է 60կմ/ժամ արագություն զարգացնել: Երեքհոգանոց անձնակազմ ունեցող տանկը բավականին լավ սպառազինությամբ է օժտված, ունի 125 միլիմետրանոց հրանոթ, ՊԿՏ գնդացիր, 12,7 միլիմետրանոց զենիթային գնդացիր և ծխային շղարշ ստեղծող նռնակների համակարգ:
Իր կրտսեր «եղբոր»՝ Т-72-ի հետ միասին այդ մեքենան հանդիսանում է ռուսական ցամաքային զորքերի հիմնական ռազմական տանկը: