Մայիսի 22-ին, ժամը 11.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի` դրսի նկուղ իջնող աստիճաններին:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլային պարկի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ազդանշանային 1 լուսարձակիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 317 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն