Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sport-Express-ի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև Գերմանիայի հավաքականի հետ սպասվելիք խաղին.
«Իհարկե, ընկերական խաղերից կենտրոնականը կլինի Գերմանիայի հավաքականի դեմ մրցավեճը: Լուրջ ենք տրամադրված: Այդ խաղը լուրջ փորձություն կլինի մեզ համար: Չնայած ընկերական կարգավիճակին, նման մրցակիցների հետ խաղերը կարևոր են: Պատվաբեր է նման խաղերում ուժերի առավելագույն սահմանով խաղալը»,- հայտարարել է Բերեզովսկին:
Նա նշել է նաև, որ Հայաստանի հավաքականի նոր մարզիչը մեծ նվիրվածությամբ է սկսել իր աշխատանքը: Պակաս կարևոր չէ, որ Շալանդը վստահ է, որ «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանը կարող է հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին մեր ընտրանին խաղալու է ԱՄԷ-ի հավաքականի հետ, այնուհետև Ալժիրի ընտրանու հետ: Հունիսի 6-ին էլ Ազգային հավաքականը Մայնցում ուժերն է չափելու Գերմանիայի ընտրանու հետ: