Ավտովթար՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին` ժամը 00.36-ին, տեղեկություն է ստացվել, որ «Հարսնաքար» հանգստյան համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանգներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 05ՕՕ617 (վարորդ Հ. Ս. ծնվ.1968թ.) և «Սևանի բարձրավոլտ էլ.ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 227ԼԼ01 պետհամարանիշերի (վարորդ Ռ. Ք.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ.Ս.-ը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ը (ծնվ.1974թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն    




Լրահոս