«Բարսելոնան» իր խաղացողների վաճառքից 80 միլիոն եվրո կաշխատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնյան թիմը նախատեսում է այս ամռանը ոչ միայն ամրապնդել խնդրահարույց դիրքերը, այլև արմատապես մաքրել իր շարքերը:
«Կապիտալ վերանորոգումը», որը ամառային շրջանում ձեռնարկելու է Բարսելոնան, զգալի ֆինանսական ներդրումներ կպահանջի:

Չնայած թիմի թարմացման համար նախատեսված է 50-60 մլն եվրո, այդ գումարը կարող է չբավարարել: Այսպես օրինակ, Բարսան պլանավորում է ձեռք բերել ևս մեկ դարպասապահի, երկու կենտրոնական պաշտպանների, աջ կիսապաշտպանի, պաշտպանի և մի հարձակվողի: Այս կապակցությամբ շրջանառվում են Մարկինյոսի, Մոխդի Բենատյուի, Դերնանդո Լյորենտեյի և Ատլետիկոյի կիսապաշտպան Կոկեի անունները:

Ակումբի ներսում ունեցած աղբյուրներից isport.ua-ին հայտնի է դարձել, որ իր բյուջետային հնարավորությունները Բարսելոնան պատրաստվում է ավելացնել իր իսկ խաղացողների վաճառքից: Այն խաղացողների ցանկում, ովքեր կարող են լքել թիմը, նշվում են Սեսկ Ֆաբրեգասը, Ալեքսիս Սանչեսը և Դանի Ալվերսը: Այս եռյակի վաճառքից ակնկալվող եկամուտը կազմի մոտ 80 մլն եվրո:




Լրահոս