ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվելու է Սալվադոր Դալիի, Վասիլի Կանդինսկու եւ Հանս Բելլմերի աշխատանքներով: Սեղծագործությունները պատկերասրահին նվիրում է ֆրանսիացի հրատարակիչ եւ կոլեկցիոներ Պիեռ Արժիլեի դուստրը՝ Քրիստին Արժիլեն (ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի կինը): Նվիրատվության արարողությունը կկայանա մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը: Պատկերասրահին նվիրաբերվելու են Կանդինսկու 7 լիտոգրաֆիա, Դալիի եւ Բելլմերի 4-կան աշխատանք:

ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Հայակ» կինոմրցանակաբաշխության ցուցադրությունների շրջանակում օրերս «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Սպիունու «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը: Այն պատմում է Ուկրաինայում ապրող եւ ստեղծագործող հայազգի հանրաճանաչ կինոռեժիսոր Ռոման Բալայանի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը եւս կազմակերպում է այդ ֆիլմի ցուցադրությունը, որը կկայանա այս տարի մայիսի 25-ին:

600.000 ԵՎՐՈ

«Salvatore Ferragamo» ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ 600.000 եվրո են հատկացրել Ֆլորենցիայի գլխավոր պատկերասրահներից մեկի՝ Ուֆիցիի 8 սրահների վերանորոգման համար: Ֆինանսական օգնությունը թույլ կտա թանգարանին մեկ տարվա ընթացքում վերանորոգել սրահները եւ ցուցադրել 15-րդ դարի մոտ 50 աշխատանք, որոնք մինչ այդ պահվում էին պահեստներում:




Լրահոս