Պակիստանի Լաքոր քաղաքում՝ Գերագույն դատարանի շենքի մոտ, կնոջը քարերով սպանել են իր հարազատները, որոնք մեղադրել են նրան առանց իրենց թույլտվության ամուսնանալու համար. տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանության տեղեկություններով, կինը ուղևորվում էր դատարան՝ քննությանը մասնակցելու, երբ նրա վրա հարձակվել են սեփական հայրն ու եղբայրները: Կինը գլխին մի քանի հարված է ստացել:
Կնոջ հայրը ձերբակալված է, մնացած կասկածյալները դիմել են փախուստի:
Ծնողների կամքին հակառակ՝ ամուսնացող կանանց «պատվի» համար սպանությունները վաղուց են հայտնվել պակիստանյան իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Պակիստանի որոշ հատվածներում կանանց չի թույլատրվում իրենց համար ամուսին ընտրել: