Ուկրաինան չի գնի ռուսաստանյան գազը բարձր գնի պատճառով: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող օլիգարխ Պյոտր Պորոշենկոն, դրա փոխարեն Կիևը հույս ունի Եվրոպայից ռեվերսային մատակարարումների և ԱՄՆ-ից` հեղուկ բնական գազի ստացման հետ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային գազ վաճառել 500 դոլարով, շատ լավ, բայց Ուկրաինան չի գնի այդ գազը, այն մեզ պետք չէ», – հայտարարել է Պորոշենկոն: