Ծանր և գերծանր քաշային կարգում նախկին չեմպիոն բրիտանացի Դեվիդ Հեյը սկսում է նախապատրաստվել ռինգ վերադառնալուն: Նա չի մասնակցել մրցումների 2012 թվականի հուլիսից, երբ հերթական մարտում հաղթանակ տարավ Դերեք Չիսորուի նկատմամբ:
Բժիշկների մոտ հերթական զննումից հետո նրան թույլատրել են շարունակել իր կարիերան, որը մազից էր կախված այն բանից հետո, երբ նա վնասել էր ուսը: Այդ մասին Daily Express-ին հայտնել է մարզիկի մարզիչ և մենեջեր Էդամ Բուտը:
«Դա 100 տոկոսով ճիշտ է. Դեվիդը վերադառնում է: Մենք չենք անի ոչ մի տեսակի բարձր հայտարարություններ, բայց բժիշկները նրան կանաչ լույս են տվել, և նա ցանկանում է նորից կռվել: Պլանավորում ենք ռինգ վերադառնալ մինչ տարվա ավարտը, նախընտրելի է հոկտեմբերին: Դեվիդն արդեն սկսել է մարզումները: Նա փորձում էր կազդուրվել 5 ու կես ամսվա ընթացքում, և միայն հիմա հնարավորություն ստացավ շարունակել կարիերան», – նշել է նա: