Ավտովթար Թբիլիսյան խճուղում. իրար են բախվել Լեքսուս–ն ու Պրիորա–ն, կա վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու վրա՝ Շամպայն գինիների գործարանի հարևանությամբ, իրար են բախվել Լեքսուս մակնիշի X 379 AT 150 համարանիշի և Պրիորա մակնիշի 13 ՕԼ 332 համարանիշի ավտոմեքենաները։Բախման հետևանքով Պրիորա-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց։ Լեքսուս–ը վարել է 44-ամյա Արայիկ Աբգարյանը, իսկ Պրիորա-ն վարել է 49-ամյա Բենիկ Ներսեսյանը։ Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս