Մեր հայրենակիցներն արդեն համակերպվել են տարբեր ծառայությունների շարունակական թանկացումների հետ:
Ինչպես օրերս հայտնի դարձավ, առաջիկայում դարձյալ թանկանալու են գազն ու էլեկտրաէներգիան:
Մարդկանց կարծիքները, որքան էլ կանխատեսելի լինեին, այսուհանդերձ, Armlur.am-ը փորձեց վերստին հարցն ուղղել` մաժամանակ պարզելով, թե ինչ ելք են տեսնում մարդիկ գնաճին դիմակայելու հարցում:
Ցավալի է, բայց այս անգամ նույնպես ընդվզելու տրամադրվածությունն իսպառ բացակայում էր:
Մինչդեռ, ինչպես լրատվամիջոցներն են արդեն գրել, նշված ծառայությունների սակագների բարձրացումը որևէ կերպ հիմնավորված չէ, ինչը, բնականաբար, ընդունելի չպետք է համարվեր սպառողների շրջանում: