Չորրորդ ինքնիշխանություն. Սփյուռքի նախարարությունը տեղյակ չէ՞, որ Վատիկանը անկախ հանրապետություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` Սփյուռքի նախարարությանը ևս կամ տեղյակ չէ այն մասին, որ Վատիկանը անկախ հանրապետություն է, կամ էլ չի ճանաչում Վատիկանի ինքնիշխանությունը: Մասնավորապես, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Հռոմի Պապ Բեննդիկտոս XVI-ի հանդիպման պաշտոնական հաղորդագրությունն այսպիսի տեսք ունի. “”Աշխատանքային այցով փետրվարի 7-12-ն Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը””: Այն, որ Վատիկանը աշխարհագրորեն տեղակայված է Իտալիայի տարածքում, հայտնի է, սակայն, հայտնի է նաև, որ Վատիկանն անկախ պետություն է, որի հետ, նորից հիշեցնում է թերթը, Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ: Իսկ նախարարության պաշտոնական հաղորդագրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վատիկանն այժմ Իտալիայի մի մասն է: 




Լրահոս