Արսեն Խոջոյանը տառապում է հիվանդություններով, որոնք նախկինում չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը, ով, հատելով սահմանը, հայտնվել էր գերության մեջ և ավելի ուշ վերադարձվել հայրենիք, առողջական լուրջ խնդիրներ ունի:

Արսենի մոր` Սվետլանա Խոջոյանի փոխանցմամբ` որդու մոտ հայտնաբերվել են հիվանդություններ, որոնք նախկինում չեն եղել:

«Վաղը նորից հիվանդանոց պետք է գնանք: Բուժումները նորմալ են գնում, առաջվա պես չի, որ գիշերները չքնի, հաց չուտի: Հիմա մի քիչ լավ ա, մեկ էլ մեջքից ա շատ բողոքում: Բժիշկներն ասել են` իրենց հսկողության տակ ա լինելու դեռ»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Սվետլանա Խոջոյանը` միաժամանակ հայտնելով, որ նախքան գերեվարվելն Արսենը չի ունեցել այն հիվանդությունները, որոնք բժիշկները հայտնաբերել են նրա մոտ:

Վերադարձված գերու մոր փոխանցմամբ` բժիշկները հավաստիացրել են, որ Արսենի մոտ կասկածելի որևէ բան չկա, նրա արյունը մաքուր է:

Հիշեցնենք, որ հայրենիք վերադառնալուց հետո Արսեն Խոջոյանը հայտնել էր, որ գերության մեջ լինելու ժամանակ գրեթե չէր սնվում` զգուշանալով հետագա խնդիրներից կամ հավանական թունավորումներից:

Տաթև Հարությունյան




Լրահոս