«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2013թ. մայիսի 23-ին, Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց «թիրախը» Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը եւ նրա քրոջ տղան էին: Ի դեպ, Անուշավանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է:
Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ ե՛ւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ե՛ւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքերը մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետեւանք է: Բայց եթե շփոթմունք է, ինչո՞ւ էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան: Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք: Համենայնդեպս այս գործը մտել է դատարան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: