Արայիկ Քոթանջյանի որդին ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի` Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվելը, ձերբակալվել է:

Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից` նշելով, որ Սամվել Քոթանջյանը ոստիկանություն է ներկայացել հունիսի 10-ին:

Հիշեցնենք, որ Արայիկ Քոթանջյանի որդին հետախուզվում էր հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում հնչեցրած կրակոցների կասկածանքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին նաև, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք կրել) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Արայիկ Քոթանջյանը նախկինում զբաղեցրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:




Լրահոս