Աղքատությունն ամենաբարձրն է Շիրակի մարզում, ամենացածրը` Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թ. կազմել է 35.8 %: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` “Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2011 թ. հունվար-դեկտեմբեր” հրապարակման մեջ:Ծայրահեղ աղքատությունը նույն ժամանակահատվածում կազմել է 3 %:Նշենք, որ աղքատության ընդհանուր գիծը ամսական 33.5 հազ. դրամն է, իսկ ծայրահեղ աղքատությանը` 19.1 հազ. դրամը:2009 թ. համեմատ աղքատության ընդհանուր մակարդակն աճել է, իսկ ծայրահեղ աղքատությանը` նվազել; Այսպես` աղքատության ընդհանուր մակարդակը 2009 թ. 34.1 % էր, իսկ ծայրահեղ աղքատությանը` 3.6 %:Աղքատության ամենաբարձր մակարդակ ավանդաբար գրանցվում է Շիրակի մարզում, որտեղ 2010 թ. այն կազմել է 48.3 %, որից 5 %` ծայրահեղ աղքատ:,Ամենաբարեկեցիկե մարզը, ըստ վիճակագրության, Տավուշն է, որտեղ աղքատության ընդհանուր մակարդակը 26.1 % է, որից 1.2 %-ը` ծայրահեղ աղքատ: Երեւանում աղքատության մակարւդակը 27.1 % է, որից 2.2 %-ը` ծայրահեղ աղքատ:Ծայրահեղ աղքատների ամենաբարձր տեսակարար կշիռը Կոտայքի մարզում է` 5.8 %, ամենացածրը` Տավուշում:Բացի Տավուշից` բոլոր մարզերում եւ Երեւանում տեղի է ունեցել աղքատության աճ: Ընդ որում` Լոռիում 2010 թ. գրանցվել է աղքատության ամենաբարձր աճը` 4.2 տոկոսային կետով (2009 թ. 41.7 %-ի համեմատ` 2010 թ. 45.9 %):Մյուս մարզերում աղքատության պատկերը 2010 թ. հետեւյալն է. – Արագածոտն` 28.9 %, որից 2.8 %` ծայրահեղ աղքատ,-  Արարատ` 42.4 %, որից 2.9 %` ծայրահեղ աղքատ,- Արմավիր` 33 %, որից 1.4 %` ծայրահեղ աղքատ,- Գեղարքունիք` 43.6 %, որից` 1.4 ` ծայրահեղ աղքատ,- Կոտայք` 46.8 %, որից` 5.8 %`ծայրահեղ աղքատ,- Սյունիք` 26.8 %, որից` 1.7 %` ծայրահեղ աղքատ,- Վայոց Ձոր` 37.1 %, որից` 2.2 % ծայրահեղ աղքատ:




Լրահոս