«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։
Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ եւ ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։
Նման ձեւաչափով հանդիպում Երեւանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։ Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։
Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։