Դեռ երկար կհիշեք իմ այս մենամարտը. Վլադիմիր Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմֆայթինգ Ֆեդերացիայում իր մարզումներն էր անցկացնում ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ`  Վլադիմիր Սիմոնյանը, ով ֆեդերացիայում աչքի է ընկնում իր մարտական տրամադրությամբ, լավագույնն ու ուժեղագույնը լինելու, մնալու ձգտումով:

Վլադիմիրը 18 տարեկանից զբաղվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտով, իսկ Մարտեր Առանց Կանոնների սպորտաձևով սկսել է զբաղվել 20 տարեկանից:  2011թ. դարձել է Ուկրաինայի չեմպիոն: Մասնակցելով Արմֆայթինգ ֆեդերացիայի կողմից կազմակերպված  ArmFC 2-րդ,  6-րդ,  7-րդ,  10-րդ,  11-րդ և  12-րդ մրցաշարերին` 70կգ,  77կգ և 84կգ քաշային կարգերում ճանաչվել է  հաղթող:

«Արդեն հինգ տարի է, ինչ զբաղվում եմ Մարտեր Առանց Կանոնների  սպորտաձևով և այս հինգ տարիների ընթացքում հասցրել եմ գրանցել  բազում  հաղթանակներ: Պարտությունն ինձ համար չէ, իսկ հաղթանակ տոնելն ինձ համար արդեն դարձել է բնավորություն: Հուլիսի 13-ին վստահ եմ, որ հաղթելու եմ, քանի որ ռինգ եմ դուրս գալու միայն հաղթելու համար: Նախ ես խոստանում եմ ինքս ինձ, ապա իմ երկրպագուներին, որ երկար է հիշվելու ArmFC 13-րդ մրցաշարի իմ մենամարտը», – ասաց Վլադիմիր Սիմոնյանը:

Հարցազրույցի վերջում  Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» Ֆեդերացիայի» նախագահ  Հայկ Ղուկասյանից` դեպի մեծ սպորտ ճանապարհ հարթելու համար, իր ընկերներին մաղթեց հաղթանակ, իսկ մրցակցին պարզապես կոչ արեց լինել ավելի զգույշ:




Լրահոս