Ձնաբքի գերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur -ին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փետրվարի 29-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Մարտունուց մոտ 14 կմ հեռավորության վրա)` Եղեգնաձորից Մարտունի ընթանալիս, ձնակույտի մեջ են մնացել “ԿամԱԶ” մակնիշի 3 բեռնատար ավտոմեքենա: Ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Վարորդներին առաջարկվել է ավտոմեքենաները թողնել և փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տա֊րածք, սակայն վերջիններս հրաժարվել են և խնդրել իրենց սնունդ հասցնել: Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով վերջին 5 կմ ոտքով է հաղթահարել: Փրկարարները վարորդներին փոխանցել են սնունդ և դեղորայք ու կրկին առաջարկել տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են: Ժամը 01.00-ի սահմաններում ,Եղեգնաձորի Ճանշինե ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, և բեռնատարները վերադարձել են Եղեգնաձոր:




Լրահոս