Այսօր գարեջրի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գարեջրի միջազգային օրն է: Տոնը գալիս է վիկինգների հայրենիքից՝ Իսլանդիայից: Այս օրը իսլանդացիները խորհուրդ են տալիս խմել այնքան գարեջուր, ինչքան հնարավոր է: Մարտի 1-ը պատահական չէ ընտրված, քանի որ 1989 թ. հենց այս օրը Իսլանդիայում ընդունվեց թունդ գարեջրի մասին օրենք, որով չեղյալ էր համարվում երկրում 75 տարի գործած “չոր օրենքը”: Տոնի շրջանակներում այս երկրում անցկացվում են գարեջրի փառատոներ, որոնց ամենաակտիվ մասնակիցները լինում են ուսանողները:




Լրահոս