Չինաստանի իշխանությունները կենտրոնական զինվորական խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ գեներալ Սույ Ցայխոյին մեղադրել են կաշառք վերցնելու մեջ:
Զինվորականն արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է տնային կալանքի տակ: Նույնքան ժամանակ չինական մամուլում լուրեր էին տարածվում գեներալին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, որոնք հաստատվեցին միայն այժմ:
Տրիբունալի կողմից գործի քննության ժամկետն առայժմ չի նշվում, տեղեկացնում է Интерфакс-ը:
Գեներալի դեմ գործի հարուցումը դարձել է Չինաստանի զինված ուժերի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սկանդալը: Գեներալին զրկել են կոչումից և Չինաստանի ղեկավար Սի Զցինպինի անձնական համաձայնութամբ փոխանցել զինվորական դատախազությանը: Նրան հեռացրել են նաև Կոմունիստական կուսակցությունից: