Յուրա Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2 ամսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հռոմի բուժհաստատություններից մեկում Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է լրացուցիչ բուժզննման, հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի մոտ կատարվել է աջ ծնկահոդի արթրոսկոպիկ միջամտություն և հոդի կապսուլայի արտաքին հատվածի պլաստիկ միջամտություն: Նախատեսվում է, որ հարձակվողի վերականգնումը կտևի մոտ 2 ամիս:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ հարձակվողն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չէր գալու:




Լրահոս