Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը պատասխանելով armlur.am-ի հարցին` հայտարարեց, թե ՀԷՑ-ը սնանկության եզրին չէ և տարածված լուրերը հիմնավորված չեն:
Նա հավաստիացրեց, որ ընկերությունը պարտաճանաչորեն կատարում է վարկային պարտավորությունները և կառավարում է իր պարտքերը:
Իսկ այն հարցին, թե իր աշխատավարձն այնքան բարձր է, որքան խոսվում է, Բիբինը պատասխանեց. «Տասնապատիկ ավելի քիչ է, քան խոսվում է»:
Նշենք, որ նրա աշխատավարձի չափը պաշտոնապես գաղտնի է պահվում, իսկ ՀԷՑ-ի վերնախավի աշխատավարձերը հասնում են մի քանի տասնյակ հազար դոլարների: