Որքան հոսանք է ներկրվել Վրաստանից վերջին տարիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աժ ոչ իշխանական չորս ուժերի համատեղ ասուլիսի ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրացրեց Վրաստանից հոսանք գնելու հարցը` որակելով այն որպես սենսացիա:

Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ 2011թ. Վրաստանից 155 մլն կ/Վ հոսանք է ներկրվել, 2012-ին՝ 85, անցյալ տարի՝ 73 մլն կվ/ժ,  իսկ վերջին օրերին՝ օրական 3 մլն կվ/ժ հոսանք է ներկրվում Վրաստանից:

Մանուկյանի խոսքով` մինչ այս ոչ մի պատգամավոր չգիտեր այս հոսանքի ներկրման մասին: Նա նաև անհիմն համարեց համապատասխան մարմինների բացատրությունն այս առթիվ:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ Արամ Մանուկյանը կրկին բարձրացրել էր այս հարցը, և նիստի հիմնական զեկուցող Գարեգին Բաղրամյանը նշել էր, թե  այստեղ սենսացիա չկա, և Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը որոշակի սեզոնային ռեժիմներով է իրականացվում։




Լրահոս