Հիասթափված եմ բրազիլացիների խաղից. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով` Բրազիլիայի հավաքականը դեռևս չի ցուցադրում այն խաղը, որն իրենից սպասում են:

«Ես հիասթափված եմ բրազիլացիների խաղից: Միշտ թվում է, թե նրանք մեծ ճնշման տակ են: Սկզբում բրազիլացիները շատ փակ են խաղում, բայց ինչ-որ պահի բացվում և ցուցադրում են, թե ինչի են ընդունակ: Մենք դեռևս չենք տեսնում իսկական բրազիլական խաղ:

Կցանկանայի շնորհավորել Չիլիի հավաքականին: Բախտը պարզապես չժպտաց նրանց»,- ասել է Վենգերը:




Լրահոս