ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անհատ ձեռնարկատերը չունի վարձու աշխատող, սակայն ունի վարձակալված մեքենա, որի համար վճարում է եկամտահարկ, պե՞տք է արդյոք ներկայացնի եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն:

Արսեն Բալյան, 35 տարեկան, ոսկերիչ

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի` կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա մեկից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձեւով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության եւ դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված եւ բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:  

ՀՀ պետական եկամուտների կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընթերցողի հարցից թեեւ հստակ չի երեւում, բայց կարելի է կարծել, որ  վարձակալված մեքենան հենց ինքը` անհատ ձեռնարկատերն է օգտագործում: Էլ ավելի խրթին է Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած պարզաբանումը, ինչից ենթադրվում է, որ ամենայն հավանականությամբ, տնտեսվարողը վարձակալված մեքենայի համար նույնպես պետք է վճարի:




Լրահոս