Թմրամիջոց՝ գուլպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի, որի գուլպայի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ թմրամիջոցը ձեռք է բերել և պատրաստել 2011 թ. աշնանը՝ իրենց գյուղի դաշտերից վայրի աճած կանեփի բույսերից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում Է հետաքննություն:




Լրահոս