«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը հետեւյալ բովանդակությամբ գովազդ է հրապարակել. «Միայն տեղական հումքից եւ բնական բաղադրիչներից: «Ցարսկի պրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից»:

Սպառողների կողմից ստացված դժգոհությունների հիման վրա, ՏՄՊՊՀ   դիմել է վերոնշյալ ընկերությանը՝ պահանջելով ներկայացնել տեղեկատվություն՝ մսամթերքի արտադրության ինքնարժեքը ձեւավորող բաղադրիչների եւ իրացման գների վերաբերյալ, ինչպես նաեւ հումքի ձեռքբերումները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզվել է, որ վերոնշյալ գովազդը չի համապատասխանում իրականությանը: Ձեռքբերման փաստաթղթերով չի հիմնավորվել, որ հումքը հանդիսանում է տեղական արտադրության: Հանձնաժողովը տնտեսվարողներին բազմիցս հորդորել է զերծ մնալ նման գործելաոճից, ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել միայն հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն:

Հաշվի առնելով օրենքով սահմանված մի շարք չափորոշիչներ, ՏՄՊՊՀ նիստում կայացվել է որոշում՝ հասույթի 1 տոկոսի չափով տուգանել «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը եւ հանձնարարել անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները:




Լրահոս