Ջասթին Բիբերը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրաճանաչ կանադացի երգիչ Ջասթին Բիբերին 2 տարի պայմանական ազատազրկման են դատապարտել վանդալիզմի համաի: Բիբերը որոշել է չվիճարկել դատարանի որոշումը. տեղեկացնում է ВВС-ն:

Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ՝ նա 81 հազար դոլար տուգանք պետք է վճարի և 5 օր հասարակական աշխատանքներ կատարի: Դատարանը նաև պարտավորեցրել է երգչին մասնակցել զայրույթի վերահսկման 12 շաբաթանոց դասընթացների:

Այս տարվա հունվարին 20-ամյա կատարողը ձվեր է նետել Կալիֆորնիա նահանգի Կալբասաս քաղաքում գտնվող իր հարևանի տան վրա: Տղամարդը դիմել է ոստիկանություն և ներկայացրել տեսագրություն, որը հաջողացրել է նկարահանել այն պահին, երբ Բիբերը նետել է ձվերը:

Դատարանի որոշումը կայացնելիս երգիչը դատարանի դահլիճում չի եղել: Բիբերի ներկայացուցիրը նրա անունից հայտնել է, որ երգիչն ուրախ է այս պատմության ավարտի համար: Սակայն երիտասարդ կատարողին դատավարություններ են սպասում նաև Ֆլորիդա նահանգում, ինչպես նաև՝ Տորոնտոյում, ուր նրա դեմ ևս երկու գործ է հարուցվել. տեղեկացնում է  Интерфакс:




Լրահոս