Գործադիրը կաջակցի բնական աղետից տուժած գյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել օգնել բնական աղետից տուժած բնակիչներին:

Նա նշեց. «Երեկ մենք այցելել ենք Շիրակի մարզ եւ եղել բազմաթիվ համայնքներում: Ունենք լուրջ խնդիրներ, մոտ 21 համայնքում կարկտահարությունից հետո բերքը 100 տոկոսով ոչնչացել է: Ես հանձնարարել եմ, որպեսզի Տարածքային կառավարման մարմինները, համայնքները, ՀՀ գյուղնախարությունը եւ Տարածքային կառավարման նախարարությունը ստեղծեն հանձնաժողով: Ժամկետ է տրվում մինչեւ կառավարության հաջորդ նիստի օրը, որպեսզի ներկայացվեն կորստի ծավալները և մենք կառավարությունում որոշում կայացնենք մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու գյուղացիներին», – նշեց նա:

Հ. Աբրահամյանը տեղեկացրեց,  որ Ստեփանավանում ևս նման իրավիճակ է ստեղծվել և հանձնարարոեց գյուղնախարարին կառավարության նիստից հետո այցելել և այնտեղ նույնպես իրավիճակը ճշտել:

 




Լրահոս