Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն (ՁԻՀ) “ԷմԼաբ” ծրագրի շրջանակներում վաղը կանցկացնի “Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ m2Work՝ հազարավոր աշխատատեղեր միլիոնավոր պատվերներից” աննախադեպ միջոցառումը՝ հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների եւ ՏՏ ընկերությունների մոտ հարյուր ուսանողների եւ երիտասարդ մասնագետների մասնակցությամբ: Միջոցառումն ուղղված է խրախուսելու երիտասարդների շրջանում նորարար գաղափարների ստեղծումը միկրոաշխատանքը խթանող մոբայլ լուծումների վերաբերյալ, եւ օգնելու նրանց այդ գաղափարներով մասնակցելու Համաշխարհային բանկի ԻնֆոԴեվ ծրագրի հայտարարած միջազգային m2Work մրցույթին: ՁԻՀ-ի մասնագետները մասնակիցներին կներկայացնեն միկրոաշխատանքի հաջողված օրինակներ եւ կօգնեն նրանց ստեղծել իրենց գաղափարները, ձևակերպել դրանք,եւ ներկայացնել միջազգային ժյուրիին: ՁԻՀ-ից armlur.am-ին հայտնեցին, որ այս միջոցառումը հայ երիտասարդներին բացառիկ հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավվելու համաշխարհային m2Work մրցույթին և ստանալու բարձրարժեք մրցանակներ հետաքրքիր գաղափար ներկայացնելով, այլև ստանալու իրենց գաղափարների իրականացման համար միջոցներ և մասնագիտական աջակցություն:Միջազգային m2Work մրցույթը նպատակ ունի խթանելու միկրոաշխատանքների շուկաների զարգացումը եւ օգնելու զարգացող երկրների հազարավոր պոտենցիալ միկրոաշխատողներին համար աշխատանքի/եկամուտի աղբյուրներ ստեղծելով:
Երեվանում կանցկացվի Մոբայլ Միկրոաշխատանքի միջազգային մրցույթ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ