Տեղի է ունեցել Երեվանի ավագանու հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանին մարտի 16–ին գումարած հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությանը, համաձայն որի Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 51147914.6 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 59724588.4 հազ. դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 91.7%-ով: Համաձայն հաշվետվության՝ Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները ավել են 2010 թվականի փաստացի ցուցանիշից 2362802.2 հազ. դրամով, իսկ սեփական եկամուտները 2010 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 10.4%-ով կամ 1259825.4 հազ. դրամով: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հաշվետվությունը ներկայացնելիս նաև նշել է, որ 2011 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը պատասխանել է նաև ավագանու անդամների հարցերին։




Լրահոս