Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնային դաշտի ազդեցությամբ: Ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին և գիշերը, և ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: “Մետեո-Թիվի”-ից, հիշեցնում են, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից քամու ուժգնացման հետևանքով հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին ձյան բերվածքի պատճառով մերկասառույց, առանձին վայրերում` մառախուղ: Մարտի 19-ին տեղումներ չեն սպասվում, կդիտվի պարզ, արևային եղանակ: Հնարավոր է քամի 7-12մ/վ: Առաջիկա օրերին սպասվում է համեմատաբար ջերմ և չոր եղանակ: Գիշերը կլինի -4-6, մարտի 19-ի ցերեկը +5+7, երեկոյան +2+4: Հաստատված առանց տեղումների եղանակը կպահպանվի մի քանի օր:
Առաջիկա օրերին սպասվում է համեմատաբար ջերմ եվ չոր եղանակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ