Եվրո-2016-ի ֆավորիտներից է Իսպանիան. Ֆիլիպ Լամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ազգային հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել, թե Եվրո-2016-ի հիմնական ֆավորիտը լինելու է Իսպանիայի հավաքականը:

«Անցած 8 տարիների ընթացքում Գերմանիան ունեցել է հիանալի հավաքականներ:  Եվ չեմ կարծում, որ այս միտումը ապագայում փոփոխման կենթարկվի: Իհարկե, բախտի գործոնը նույնպես մեծ դեր ունի:

Եթե «Եվրո-2016»-ում հանդիպենք Իսպանիայի հավաքականին, ապա, բնականաբար, հարգանքով կվերաբերվենք նրանց: Կարծում եմ, որ Եվրոպայի մյուս առաջնությանը Իսպանիան կլինի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը»-, նշել է Լամը:




Լրահոս