Հրապարակ. Արմեն Աշոտյանն այլևս չի ուզում լինել կառավարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այլևս չի ուզում լինել կառավարությունում, այլ ցանկանում է վերադառնալ օրենսդիր աշխատանքի` լինել Աժ պատգամավոր: Բայց ոչ շարքային: Ըստ որոշ տեղեկությունների, Աշոտյանը ցանկանում է զբաղեցնել Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ավելի հավանական է, որ Աշոտյանը չի բավարարվի նման փոքր պաշտոնով և հնարավոր է զբաղեցնի Աժ նախագահի պաշտոնը: Ըստ լավատեղյակ աղբյուրների` նաև դրանով է բացատրվում այն փաստը, որ Աշոտյանը ոչ միայն ընդգրկվեց ՀՀԿ գործադիր մարմնում, այլև դարձավ ՀՀԿ փոխնախագահ: Ներկայիս Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ՀՀԿ հնաբնակներից է, ՀՀԿ փոխնախագահ չէ: 




Լրահոս