ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը սխալ է համարում, որ Հայաստանում քաղաքական հարցերը լուծվեն ,փողոցումե: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, թե՛ ՀԱԿ մյուս գործիչները, թե՛ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել են, որ քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական գործընթացների միջոցով, օրինականության շրջանակներում: Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա բանախոսի համոզմամբ, ՀԱԿ-ը միանշանակ կլինի խորհրդարանում: Վահագն Խաչատրյանը նաև չբացառեց խորհրդարանում ՀԱԿ-ի և իշխանությունների համագործացությունը:
Վահագն Խաչատրյանը չի բացառում ՀԱԿ-իշխանություն համագործակցությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ