ԼՂՀ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի հաշվետվության համաձայն` փետրվարին շրջանում բնակություն է հաստատել 4 նոր ընտանիք` 11 անդամով. 1-ական ընտանիք վերաբնակվել է Սամարք, Դիցմայրի, 2 ընտանիք` Եզնագոմեր գյուղերում: ԼՂՀ սոցապահովության նախարարություն են ուղարկվել 5 վերաբնակվող ընտանիքների գործեր, վերաբնակչի կարգավիճակ է ստացել 26 ընտանիք: Կազմակերպվել է նաև 1 ընտանիքի գույքի տեղափոխումը “”Քաշաթաղ”” բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախարարություն են ուղարկվել նաև երեք և ավելի երեխա ունեցող 14 ընտանիքների գործերը, որպեսզի “”Արցախֆոնդ””-ը տնտեսության զարգացման նպատակով կթու կով հատկացնի: Իսկ Շահումյանի շրջվարչակազմում “”Երկիր””-ին տեղեկացրել են, որ փետրվարին շրջանում նոր ընտանիք չի վերաբնակեցվել: Ի դեպ, անցած տարի Շահումյանի շրջանում վերաբնակեցվել է 27, իսկ Քաշաթաղի շրջանում 219 ընտանիք:
Երկիր. Լավ լուր Արցախից. 4 ընտանիք բնակություն է հաստատել Քաշաթաղում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ