Որդու պարտքերի պատճառով դաժանաբար սպանել են մորը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 21-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը կնոջ դիակ կա: Նշված տանը ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանի դիակը: Դիակի կողքը հայտնաբերվել է նաև խոհանոցային արյունոտ դանակ: Իսկ դիակի վրա դրված է եղել մի գրություն: Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ գրության մեջ մասնավորապես գրված է եղել. “Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա”: Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ սպանվածի որդին գտնվում է հետախուզման մեջ՝ մի շարք խարդախություններ կատարելու կասկածամքով ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում է: Դատաբժշկի տված նախնական եզրակացությամբ, դիակի վրա, մասնավորապես, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում, կան կտրած-ծակած բազմաթիվ վերքեր: Դիակը հայտնաբերվել է նշված տան խոհանոցում՝ հատակին ընկած վիճակում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:




Լրահոս