Այսօր «Boeing 777»-ի ուղևորներից 196-ի դիակները հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Կիեւի իշխանություններն աշխարհազորայինների ներկայացուցիչների հետ պայմանավորվել են մալազիական ավիաուղիների` վթարի ենթարկված Boeing 777 ինքնաթիռի ուղեւորների դիակները տեղափոխելու շուրջ:

«Նախնական համաձայնություն է ձեռք բերվել այն անձանց հետ, որոնց վերահսկողության տակ է գտնվում ինքնաթիռի` վթարի ենթարկվելու տարածքը,  դիակների տեղափոխման վերաբերյալ», – պարզաբանել է նա:

Հուլիսի 20-ի առավոտվա դրությամբ` հայտնաբերվել է 196 դիակ:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ Boeing 777-ը վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին` Ուկրաինայի արեւելքում: Ինքնաթիռում գտնվել է 298 մարդ եւ բոլորն էլ մահացել են:




Լրահոս