Միքայել Վաթինյանի եւ Արմինե Անդայի ֆիլմի համաշխարհային պրեմիերան շուրջ մեկ տարի առաջ ասիական ամենամեծ` Պուսանի կինոփառատոնում էր, այնուհետեւ ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց ու բարձր գնահատականի արժանացավ Գյոթենբուրգի հայտնի կինոփառատոնում: “Ժաննան եւ ձայները” ֆիլմի հեղինակները մոտ ապագայում պատրաստվում են իրենց աշխատանքը ներկայացնել նաեւ ամերիկյան կինոփառատոնի շրջանակում:Հայաստանում ֆիլմը դեռ չի ցուցադրվել:
























