Թագավորական գվարդիականները և «Գահերի խաղը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որը պատկերում է, թե ինչպես են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագավորական գվարդիականները Բուքինգհեմյան պալատի մոտ պարեկային փոփոխություն կատարում՝ «Գահերի խաղը» հանրաճանաչ սերիալի երաժշտության տակ:

Այդ տեսանյութն արդեն դիտել է գրեթե երկու միլիոն մարդ: Բրիտանական թագավորական ընտանիքն արդեն վաղուց է հետաքրքրություն ցուցաբերում «Գահերի խաղի» նկատմամբ: Հունիսի վերջին թագուհի Եղիսաբեթ II-ն ամուսնու հետ այցելել էին Բելֆաստում «Գահերի խաղի» նկարահանման հրապարակ: Նկարահանող խումբը թագակիր ընտանիքին գահի փոքր պատճենն էր նվիրել:




Լրահոս