Կարծում եմ` Մասկերանոն լավ ավագ կլինի. Ինյեստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան այն կարծիքին է, որ որ Կառլես Պույոլի հեռանալուց հետո թիմի ավագի թևկապն արժանիորեն կարող է կրել պաշտպան Խավիեր Մասկերանոն:

«Ամեն մեկս պետք է առաջատար լինենք, յուրաքանչյուրս պետք է ներդնենք մեր առավելագույն ուժերը: Մեր թիմում շատ առողջ մթնոլորտ է տիրում, և դա շատ կարևոր է:

Ավագի թևկապ կրելը հաճելի է, բայց կարևորն այն է, որ թիմի ֆուտբոլիստները կարողանան նույն ուղղությամբ շարժվել: Կարծում եմ` Մասկերանոն լավ ավագ կլինի»,- նշել է նա:




Լրահոս