ՀՀ դատական դեպարտամենտը համագործակցում է մի ընկերության հետ, որը չի ենթարկվում ՀՀ օրենսդրությանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ դատական դեպարտամենտը որոշել է անցնել խնայողությունների, եւ այդ նպատակով ծառայողական մեքենաները բենզինի փոխարեն որպես վառելիք օգտագործում են սեղմված բնական գազ:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ է ծախսել` սեղմված բնական գազի կտրոններ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կտրոնները տրամադրվելու են դեպարտամենտի կենտրոնական մարմնի, ինչպես նաեւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների աշխատակազմերին: Սակայն ուշագրավն այն է, թե ումից է դեպարտամենտը ձեռք բերել կտրոնները. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ից:

Այսինքն` ռուսական այն ընկերությունից, որի նկատմամբ, ըստ միջպետական պայմանագրերի, ՀՀ ընդունած բոլոր իրավական ակտերը` օրենքները, որոշումները, նախագահի հրամանագրերը, հարկային ու մաքսային նոր կանոնները պարզապես չեն տարածվելու:

Այսինքն` մի ընկերությունից, որը ՀՀ տարածքում գործում է՝ չենթարկվելով ՀՀ օրենսդրությանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։         




Լրահոս