Ժամը 15:00-ին մեկնարկած թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանն առաջարկել է որպես պատգամավորի թեկնածու չգրանցել Խաչատուր Սուքիասյանին, ում թեկնածությունը սատարում է Հայ Ազգային Կոնգրեսը: Հանձնաժողովը համապատասխան որոշում կայացրեցև հայտարարելով, որ միայն երեք թեկնածուներիև Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանի, ՀՀԿ-ի կողմից սատարվող Գարեգին Նուշիկյանի և անկուսակցական Գագիկ Շահնազարյանի փաստաթղթերն են համապաստախանում պահանջներին:Խաչատուր Սուքիասյանին չգրանցելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության տեղեկանքը, համաձայն որի նա վերջին 5 տարվա ընթացքում մշտապես չի բնակվել Հայաստանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ իրեն չգրանցելու հիմքեր չկան:
Խաչատուր Սուքիասյանին չգրանցեցին որպես պատգամավորի թեկնածու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ