Կալանավոր կանանց ոստիկանությունում սպառնացել են հարցաքննել գիշերային ժամերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Armlur.am-ը ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դատավոր Լևոն Ավետիսյանի հաղորդման համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում մարդու առևանգման և շորթման մեջ մեղադրվող Հայկ Գ.-ի և առևանգմանը օժանդակելու մեջ մեղադրվող Անի Ն.-ի վերաբերյալ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անի Ն.-ն, վկաներ Լուսինե Ս.-ն և Ստեփան Թ.-ն հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, տվել են սպառնալիքներ, կիրառել քննությանը խորթ մեթոդներ: Հատկանշական է, որ Անի Ն.-ն, Լուսինե Ս.-ն և Ստեփան Թ.-ն նախաքննության ընթացքում տվել են Հայկ Գ.-ի դեմ ցուցմունքներ, իսկ դատավարության ընթացքում հրաժարվել են այդ ցուցմունքներից:




Լրահոս