Վրաստանի դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիի գործով 80 հատոր ապացույց է հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի գլխավոր դատախազությունն, անդրադառնալով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի դեմ հարուցված գործին, նշել է, թե տվյալ գործով հետաքննությունը վարվում է 2013-ի հոկտեմբերի 25-ից:

«Բազմաթիվ հետքննչական միջոցառումներ են իրականացվել, հարցաքննվել է 100 վկա, գործում առկա են տեսանյութեր, փորձագետների եզրակացություններ և հետաքննության համար կարևոր այլ փաստաթղթեր: Գործով հավաքված փաստաթղթային ապացույցները միայն 80 հատոր են կազմում», – ասվում է դատախազության հրապարակած հայտարարության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ գործի նյութերին ծանոթացել են մեղադրյալների փաստաբանները: Այդ առթիվ Գլխավոր դատախազությունն անհիմն է համարել Սաակաշվիլիի փաստաբանի այն հայտարարությունը, ըստ որի իր պաշտպանյալի հանդեպ մեղադրանքներն անօրինական են ներկայացվել և առանց ապացույցների:




Լրահոս