Կառավարությունն ընդունեց Արփինե Հովհաննիսյանի առաջարկած օրենքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և/կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը` բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին»:

Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունն առաջարկում է . «Հոդված 204.38. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները.

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդ-յուն¬քում իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վերաբերելի մասերով կիրառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ կամ 240-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունները:

Նշված է, որ ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:




Լրահոս