Բնապահպանության նախարարությունն ու ՀՊՏՀ-ն պայմանագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, կարեւորելով բնապահպանության ոլորտում կադրերի պատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպումը, այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր: Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, պայմանագրի առարկան երկկողմանի աջակցող գործողությունների ապահովման միջոցով “Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն” մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումն է` համակարգի համար որակյալ մասնագետներ պատրաստելու եւ աշխատանքի տեղավորելու նպատակով:Բնապահպանության նախարարության մասնակցությունն այդ աշխատանքներին, հատկապես կրթական ծրագրերի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ մասնագիտական թեզերի թեմաների վերաբերյալ եզրակացություններ եւ առաջարկություններ տալու, ինչպես նաեւ սովորողների պրակտիկայի կազմակերպման ուղղությամբ, մեծապես կօգնի կադրերի պատրաստումն առավել գործնական հիմքերի վրա դնելու: 




Լրահոս