“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ–ի տնօրեն Պատրիկ Լորենն այսօր ամփոփեց ընկերության 2011թ-ի իրականացրած ծրագրերը եւ խոստովանեց, որ բնակչությունը երբեմն դժգոհ է եղել առկա դժվարություններից, որի համար նա ներողություն խնդրեց ՀՀ իշխանություններից նախընտրական այս շրջանում ջրամատակարարման ոլորտում խնդիրներ պատճառելու համար։Պատրիկ Լորենը սակայն հավատացերց, որ ամեն ինչ անելու են սահմանված չափանիշներին հասնելու համար:Նախ նա ներկաներին ասաց, որ Հայստանում ջրամատակարարումը 2004-ից բարելավման ուղու վրա է: Այնուհետեւ նշեց, որ որոշ մարզերում ջրամատակարումը եւս մեկ ժամով ավելացել է, եւ հավատացրեց, որ այսօր բոլոր տեղամասերում բարելավումները նկատելի են: Արտաշատում ընկերությունը մաքուր ջուր է մատակարարում ընկերությունը, Գառնիից հասցված ջրերի միջոցով, ապա Եղեգնավան, Սևանի տարածաշրջան, Նոյեմբերյան, Բերդավան, Աշոցք և Արթիկ:Ի դեպ, ինչպես յուրաքնչյուր 3 ամիսը մեկ, այսօր նույնպես յուրաքանչյուր մարզից մեկական կանոնավոր վճարումներ կատարող բաժանորդներ պարգեւատրվեցին 300.000 դրամով:
Հայջրմուղկոյուղի ՓԲԸ–ի տնօրենն ամփոփել է 2011-ի իրականացրած ծրագրերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ