Նիկոլ Փաշինյանը` Սամվել Ալեքսանյանին նոր առաջարկ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործունեությունը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ: Այս մասին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ պատգամավորի թեկնածու է թիվ 7 ընտրատարածքում: “Առաջին հերթին ֆոկուսնիկներն են, որ կրկեսի հարթակում, սեւ ցիլինդրի մեջ մկանը դհոլ սարքելով ուզում են հավատացնել, թե մուկը փոխվեց դարձավ դհոլ: Դա նույն Սերժ Սարգսյանն էր, ով ամիսներ առաջ ճառում էր, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին, թե գործարարները տեղ չեն ունենալու խորհրդարանում ու հիմա առաջարկել է հետեւյալ մականունավորներին` “Նեմեց Ռուբո”, “Սասի Արտակ”, “Լֆիկ Սամո”, “Թոխմախի Մհեր”, “Տպարանի Վրեժ”, “ՄԱՊ-ի Ալիկ”, “Եվրոստանի Մանվել”, “Թունելի Հակոբ”, “Պիվի Հակոբ”, “Բուռնաշ”:Այս մարդիկ տեղ են գտել նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում, ուր նրանց միացել են ,Չոռնի Գագոնե, ,Նովոնե, ,Շմայսըե, ,Մխիկըե, ,Լեննականի Վարդանիկըե, ,Բառադի Համոնե, ,Լիսկանե, ,Լոնդիկըե եւ նորին գերազանցություն ,Մուկըե,- հայտարարեց Փաշինյանն ու հավելեց. ,Այս թեմայով հրապարակային տասնյակ խոստումները դրժելուց հետո նորմալ մարդը պետք է գետինը մտներ, բայց Ս. Սարգսյանը կանգնում է մարդկանց առջեւ եւ հավատալու կոչեր անում”: Փաշինյանը հիշեցրեց, որ ոպես թիվ 7-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանին հրավիրել է բանավեճի: “Եկեք գնանք նստենք Հ1-ի տեսախցիկների առաջ, ես իմ ասելիքն ասեմ, դուք ձերը, ու ժողովուրդը գնահատի, թե ով է Ս. Սարգսյանը: Այն պարագայում, որ 10 տարում մեկ անգամ ելույթ չեք ունեցել, հարց չեք տվել կառավարությանը, նիստերի 75 տոկոսից բացակայել եք: Եթե հինգ տարի հիվանդ եք եղել, ուրեմն տառապում եք խրոնիկ հիվանդությամբ եւ ձեզ տեւական բուժում է հարկավոր: Ես կօգնեմ, որ Մալաթիա-Սեբաստիայի ժողովուրդը ձեզ ազատի պատգամավորի պարտականությունից եւ բուժվեք լավագույն կլինիկաներից մեկում: Բայց փողը պետք է ուզես Սերժ Սարգսյանից, որ բողկի պես առողջ տղուն հիվանդ է դարձրելե,- հայտարարեց ընդդիմադիր գործիչն ու հայտարարեց. Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան դուք մեր արյունը չեք մարսելու, դուք խեղդվելու եք մեր արյան մեջ”:




Լրահոս